Հունիս 2022

Փառատոն Կիրովում

Երևանի պետական տիկնիկային թատրոնը վերադարձել է Կիրովից, ուր տեղի մշակույթի զարգացման կոմիտեի նախաձեռնությամբ հունիսի 17-18-ին անց կացվեց «Сказочные игры на Вятке» միջազգային փառատոնը: Մեր դերասանները ելույթ ունեցան կիրովյան մանուկների համար, ինչպես նաև այցելեցին մանկատուն և զարգացման առանձնահատկություններ ունեցող երեխաների դպրոց: Թատրոնի դերասաններ Աղասի Մելքոնյանը և Ինա Հախնազարյանը, ինչպես նաև` պրոդյուսեր Արտաշես Բաբայանը, ստացան շնորհակալագրեր` փառատոնին ակտիվ մասնակցության համար: